HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

28-ամյա երիտասարդը ձերբակալվել է` 25-ամյա աղջկա սպանության կասկածանքով

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհու սպանության դեպքի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետին զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ 17 փողոցի հարակից տներից մեկում Չարենցավան քաղաքի բնակիչը՝ ծնված 1990թ., սպանել է Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհուն և դիակը թաքցրել նշված տան խորդանոցում:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված տան զննությամբ հայտնաբերել 25-ամյա կնոջ դին՝ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած և բութ առարկայի ներգործության հետքերի վնասվածքներով:  

Դեպքի առթիվ 2019 թվականի հունիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ 25-ամյա աղջկան սպանելու կասկածանքով:

Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter