HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է Ուիթնի Հյուսթոնը

Փետրվարի 11-ին 48 տարեկանում մահացել է աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյութոնը: Նրա մարմինը գտել են Կալիֆորնիայի Beverly Hilton հյուրանոցի իր համարում: CNN-ի տեղեկացմամբ՝ երգչուհու մահվան պատճառը դեռևս անհայտ է, և ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Հյուսթոնը պայքարում էր ալկոհոլից և թմրանյութերից կախվածության դեմ: Նա ամուսնական լարված հարաբերություններ է ունեցել երգիչ Բոբի Բրաունի հետ:

Հյուսթոնը ամերիկյան փոփ երաժշտության ամենավառ աստղերից էր երկու տասնամյակ: 1980-ականներին նրա երգերից 7-ը գլխավորել է ամերիկյան ամենահեղինակավոր հիթ շքերթները: Հյուսթոնի կատարումներից հատկապես հայտնի են «Saving All My Love for You» և «I will Always Love You» երգերը:

Իր կարիերայի ընթացքում երգչուհին վաճառել է ավելի քան 170 մլն ձայնասկավառակ ու տեսասկավառակ: Հայտնի է նրա մասնակցությամբ «Թիկնապահը» ֆիլմը:

Ուիթնի Հյուսթոնը սկսել է երգել եկեղեցում, երբ երեխա էր: Այժմ երկրպագուները հարգանքի տուրք են մատուցում նրա հիշատակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter