
96 միլիոն դրամ՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պահպանման ծախսերին
Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պահպանման ծախսերի նպատակով Կառավարությունն այսօրվա նիստին մոտ 96 միլիոն դրամ հատկացրեց: Նշենք, որ վարչությունը ընդգրկված է Արտակարգ իրավիճակների նախարարության կազմում:
Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, այս տարվա ապրիլ ամսվա որոշմամբ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության գործակալությունը վերակազմավորել է հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության, արդյունքում նախարարության հաստիքների թիվը ավելացել է 40-ով:
Սակայն այդ հաստիքների պահպանման համար գումար չի հատկացվել: Այդ պատճառով Կառավարությունը որոշեց պետական բյուջեից մոտ 96 միլիոն դրամ հատկացնել նախարարությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել