
Կառավարությունը 16 մլն դրամ հատկացրեց մարզերի երեխաներին ճամբարներ տեղափոխելու համար
Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովման ծրագրից տնտեսվել է 157 միլիոն դրամ, որից 16 միլիոն դրամը Կառավարությունը կուղղի դպրոցահասակ 7-13 տարեկան երեխաներին մարզերից ճամբարներ տեղափոխելու և վերադարձի տրանսպորտային ծախսերին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Տարածքային կառավարման և զարգացման նախարարի գլխավորությամբ մայիսի 13-ին կայացած խորհրդակցության ընթացքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել