HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար կկայանան վարժական հավաքներ

Կառավարության որոշմամբ հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 20-ը կկայանա պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Նման նախագիծ գործադիրի այսօրվա նիստին ներկայացրել էր Պաշտպանության նախարարությունը:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Նախարարության հաղորդմամբ՝ վարժական հավաքներին ներգրավվել են ընդհանուր 451 քաղաքացիների, որոնցից 375–ը` շարքային կազմի, 20-ը` ենթասպայական կազմի, 56-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter