HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

48 միլիոն դրամ՝ «Կոնդի առանձնատների տնտեսության» ջրի պարտքի մարմանը

Կառավարությունը 48 միլիոն դրամ հատկացրեց «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին, որպեսզի «Վեոլիա ջուր» ընկերությանը մարի խմելու ջրի դիմաց գոյացած պարտքը:

Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը: Գումարը տրամադրվելու է Կառավարության պահուստային ֆոնդից՝ վարչապետի աշխատակազմին:

Ինչպես ասվում է Կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը օգտագործված խմելու ջրի դիմաց տարիների ընթացքում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին վճարներ չի կատարել:  ՊՈԱԿ-ի նախկին տնօրինությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, «Վեոլիա ջուր»-ի աշխատակիցներին թույլ չի տվել մուտք գործել տարածք և գրանցել ջրաչափական սարքի փաստացի ցուցմունքը:

Հաշվի առնելով, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն»-ը հանդիսանում է հատուկ պահպանվող տարածք, ընկերությունը մատուցած ծառայությունների դիմաց հարկային հաշիվները դուրս է գրել բաժանորդի կողմից բանավոր կերպով հաղորդվող ծախսերի հիման վրա և հնարավորություն չի ունեցել ստուգելու դրանց իսկությունը:

Ընկերության պահանջով ջրաչափական սարքը ենթարկվել է ստուգաչափման և թերություն չի հայտնաբերվել: Արձանագրվել է, որ այն համապատասխանում է  տեխնիկական պահանջներին, սակայն «Կոնդի առանձնատների տնտեսություն»-ից այլ թվեր են հաղորդել:

Նշենք, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն»-ը նախկինում գտնվում էր,  նախագահի աշխատակազմի ենթակայության տակ, նախորդ տարի սակայն փոխանցվեց Կառավարության աշխատակազմին:

 

Լուսանկարը՝ factor.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter