HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի շարք համայնքների քաղաքացիական պաշտպանության հրշեջ փրկարարական հենակետերը կգազիֆիկացվեն

Տավուշի մարզի Բերդավան, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի, Ազատամուտ, Չինարի, Մովսես, Չորաթան, Սարիգյուղ, Ոսկեվան համայնքներում տեղակայված Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության հրշեջ փրկարարական հենակետերը կգազիֆիկացվեն: Այս նպատակով Կառավարությունը նախարարությանը հատկացրեց մոտ 188 միլիոն դրամ:

Գումարի շրջանակներում կբարեկարգվի նաև «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» միջկառավարական ոչ առևտրային կազմակերպության տարածքը: Նշենք, որ այս կենտրոնը ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թ.-ին համաձայնագրով: Կենտրոնը ստեղծվել է կողմ հանդիսացող պետությունների մասնային սկզբնական վճարումների հիման վրա և այնտեղ նախատեսվող աշխատանքները հանդիսանում են հայկական կողմի ստանձնած պարտավորություններից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter