HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին պատգամավորի ընկերությանը Կառավարությունը 26 միլիոն դրամի արտոնություն տվեց

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող ընկերությունն այսօր Կառավարության կողմից 26 միլիոն դրամի արտոնություն ստացավ: «Մանուկյան կոնյակի գործարան» ընկերությունը Իտալիայից Հայաստան կներմուծի սարքավորումներ՝ մաքսատուրքի վճարներից ազատվելով:

Ներմուծվող սարքավորումների արժեքը մոտ 277 միլիոն դրամ է: Դրանք  կօգտագործվեն խաղողի և մրգային գինիների, կոնյակի և մրգային օղիների արտադրությունում:

Կառավարության հաղորդմամբ՝ ընկերությունը արդեն իսկ իրականացրել է 1 մլրդ 540 մլն դրամի ներդրում: Նախատեսում է ծրագրի շրջանակում իրականացնել ևս 1.3 մլրդ դրամի ներդրում` սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների համար: Հետաքրքիր է, որ ընկերությունն այժմ ունի 4 աշխատատեղ, սակայն խոստացել է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 42 նոր աշխատատեղ՝ 260 հազար դրամ միջին աշխատավարձով։

Նշենք, որ Մելիք Մանուկյանը ԱԺ պատգամավոր է եղել 2003-2018 թվականներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter