HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի մարզում ստուգվել են մեքենաներ, բերման է ենթարկվել 112 անձ (տեսանյութ)

Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման նպատակով հունիսի 21-ին ու 22-ին Գեղարքունիքի մարզում ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու Գեղարքունիքը սպասարկող ճանապարհային ոստիկանները։ Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 416 մեքենա, որոնց վարորդները իրենց գործողություններով կասկած են հարուցել։ Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 91 դեպք, որոնց փաստերով կազմվել են արձանգրություններ։ Գավառի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի բաժինների և ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 17 մեքենա, որոնց վարորդներն իրենց գործողություններով իրական սպառնալիք են ստեղծել երթևեկության մյուս մասնակցիների կյանքին և առողջությանը։

Հնարավոր հանցագործությունների կանխման նպատակով հիշյալ բաժիններ բերվել է նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով դատապարտված 112 անձ։ Նրանց հետ տարվել է պրոֆիլակտիկ բնույթի բացատրական աշխատանք։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է սառը զենք, որն առգրավվել է։ Ինչպես ամբողջ հանրապետությունում, Գեղարքունիքում ևս ուժեղացված ծառայությունները շարունակական են։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter