HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է «Թվապատում 2019» մեդիա կոնֆերանսը

Ինչպես է սոցիալական մեդիան կարծիք ձևավորում, ինչ ազդեցություն ունի օգտատերերի վրա, ինչու է ստեղծում բանակներ ու համախոհների ճամբարներ, որն է մարդու թվանշային ԴՆԹ-ն՝ նոր ինքնությունը, հնարավորություններն ու սովորույթները, որոնք հատուկ են թվային աշխարհում և հատկապես Հայաստանում ապրող մարդուն։ Այս թեմաներն են քննարկվում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում» տարեկան մեդիա կոնֆերանսում, որը մեկնարկեց այսօր Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում (ԵՊՀ 7-րդ մասնաշենք) եւ կտեւի երկու օր։
Վեցերորդ «Թվապատում» կոնֆերանսը փորձարկելու է լսարանի վրա ազդեցություն թողնելու հայտնի և գաղտնի գործիքներ՝ ավանդական մեդիայից մինչև սոցիալական ցանցեր։ Ինչպե՞ս դառնալ թվային հեղինակություն համայնքում, երկրում և աշխարհում։ Եվ որ կարևորն է՝ որտե՞ղ օգտագործել այդ հեղինակությունը։
Կոնֆերանսի կարգախոսն է՝ «Ոգեշնչել, ներգրավել, միավորել»։ Տասից ավելի միջազգային ու տեղացի բանախոսները կներկայացնեն տարբեր ձևաչափերում և հարթակներում իրենց փորձն ու հաջողության բանաձևը։

Ոգեշնչել
Ի՞նչն է ոգեշնչում ժամանակակից լսարանին։ Ինչպե՞ս ազդել մեդիայի միջոցով։ Ինչպե՞ս է այսօրվա հասարակությունում ձևավորվում թվային անհատը։

Ներգրավել
Առաջնորդե՞լ լսարանին, թե՞ հետևել նրան։ Ինչպե՞ս ներգրավել օգտատերերին, դարձնել նրանց գործընկեր, համախոհ կամ համահեղինակ։

Միավորել
Ինչպե՞ս համատեղել ավանդական փորձառությունն ու նոր մոտեցումները՝ ավելի որակյալ մեդիա արտադրանքի ակնկալիքով։

Կոնֆերանսին առցանց կարելի է հետեւել Ֆեյսբուքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter