HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Աշոտ Արսենյանի որդու` զինծառայությունից ազատվելու դեպքով քրեական գործ է հարուցվել

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի՝ զինծառայությունից ազատվելու հիմքով քրեական գործ է հարուցվել: Գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ:

Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից: Վահագն Արսենյանը, սակայն, գործում որպես մեղադրյալ ներգրավված չէ:

Հիշեցնենք, որ մեր հրապարակումներից մեկում գրել էինք, որ Արսենյանի եկու որդիներն էլ ազատվել են զինվորական ծառայությունից: Ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է և զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով, իսկ կրտսեր որդին՝ Վահագն Արսենյանը՝ առողջական հիմքով:

Տեղեկացնենք, որ մենք մի շարք պաշտոնատար անձանց և վերջիններիս որդիների՝ զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ստուգման վերաբերյալ ցուցակ ենք ուղարկել տարբեր գերատեսչություններ՝ խնդրելով հստակեցնել, թե վարչապետի հանձնարարականի շրջանակում ում տվյալներն են ստուգվել և արդյոք վերջիններս ներգրավվել են հարուցված քրեական գործերում: Քննչական կոմիտեից նաև հայտնել են, որ զինվորական ծառայությունից ազատման հիմքերը ստուգվում է այն դեպքում, երբ առկա է հանցագործության մասին հաղորդում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք Ապարանի ոստիկանապետի որդու և եղբորորդու նկատմամբ հարուցված քրեական գործի մասին:

Մեկնաբանություններ (2)

Աննա
Էս մարդու մասին լսել եմ Ջերմուկի բնակիչներից հանգստալու ընթացքում եվոչ 1 անգամ, ու տեղացիներից: իսկապես տեղին էր համեմատությունն այն պատգամավորների հետ ովքեր ամբողջ իրենց կապիտալը հանել են արտասահման էն պարագայում երբ Վայոց ձորի նման վայրում երբեք ավելորդ գովաաանք չեն հնչեցնի էնպիսի մարդու հասցեին ով իսկապես բարի գործեր, այն էլ էս մարդու չափ արած չէր լինի: Ինչ վերաբերում է որդուն կարծում եմ որ առհասարակ զինվորական պատրաստությիւնը պարտադիր է ՀՀ բոլոր քաղաքացիների՝ կլինեն հիվանդ, թոփալ, շաշ թե աննորմալ, հատկապես էսօրվա իրավիճակում:
Աստղիկ Մարգարյան
Վայոց ձորի մարզում չկա մի համայնք որտեղ պարոն Արսենյանը բարեփոխում կատարած չլինի ,բոլոր բարեկարգումները եղել են միայն նրա ներդրումների շնորհիվ ,ժողովուրդ հարգող քաղաքական գործիչ է եղել ,հիմա եթե իր տղան իրոք առողջական խնդիր ունի պտեք չի հետապնդել և գործ հարուցել ,բերման ենթարկեք իրական խուսափողներին,Արսենյանների ընտանիքը արել և անում է ամեն ինչ հասարակության համար։Եթե ամեն ինչ արդար է ապա թող բերման ենթարկվեն այն օլիգարխի երկու որդիները ով նստած է աժ ում ,իսկ որդիները արտասահմանում են ։Արսենյան ընտանիքը շատ ներդրում ունեն ,եթե այսօր նրա որդին իսկապես խնդիր ունի և ազատվել է ծառայությունից ինչու է գործ հարուցվում ,եթե հարուստի որդի է չի կարող խնդիր ունենալ ,ինչու է ամեն ինչ կապվում փողի հետ։Հարգանքով՝Աստղիկ Մարգարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter