HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՅՈՒՆԻՍԵՖ-ը առողջապահության նախարարության հետ համատեղ ծնողների համար նոր կայք է ստեղծել

Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը և առողջապահության նախարարությունը համատեղ հայտարարեցին ծնողների համար նոր կայքի՝ www.babycef.am-ի մեկնարկը: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքի 25-ամյակի և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակի առթիվ ստեղծված այս հարթակի նպատակն է երեխայի խնամքի, սնուցման, առողջ զարգացման ու դաստիարակության վերաբերյալ հայերեն վստահելի տեղեկատվությունը մատչելի ու հասանելի դարձնել յուրաքանչյուր ծնողի համար: Այս մասին նշվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած հաղորդագրությունում:
 
Հայաստանում երեխաների միայն 45 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում մինչև 6 ամսականը: Իսկ արդեն մեկ տարեկան երեխաների միայն 36 տոկոսն է կրծքով կերակրվում: Մինչ երկու տարեկան երեխաների միայն 25 տոկոսի սննդակարգն է համապատասխանում միջազգային ընդունված ստանդարտներին: Արդյունքում մինչև 5 տարեկան երեխաների 9 տոկոսը թերաճ է, իսկ 14 տոկոսը՝ ավելորդ քաշ ունի: Մյուս կողմից՝ Հայաստանում տարածված են դաստիարակության բռնի մեթոդները. ըստ վիճակագրության՝ երեխաների 65 տոկոսը որևէ տեսակի հոգեբանական բռնության է ենթարկվել, իսկ 38 տոկոսը՝ ֆիզիկական բռնության որևէ տեսակի:
 
«Մենք ցանկանում ենք ապահովել յուրաքանչյուր երեխայի վաղ մանկական զարգացումը, քանի որ կյանքի հենց առաջին տարիների ընթացքում է երեխայի ուղեղը զարգանում այլևս երբեք չկրկնվող արագությամբ: Այս շրջանը երեխայի զարգացման վրա ներազդելու եզակի մի հնարավորություն է:

Ավելին, յուրաքանչյուր երեխայի կյանքի ու զարգացման իրավունքն ամրագրված է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածում, իսկ 18-րդ հոդվածը հիշեցնում է Կառավարություններին երեխաներին մեծացնելու գործում աջակցել ծնողներին: Իսկ, թե ինչ խնդիրներ են հուզում ծնողներին, ինչպիսի աջակցություն են նրանք ակնկալում ու ինչ տեղեկատվության կարիք ունեն, քննարկվեց հանդիպման ավարտին` մի խումբ մայրիկների ու հայրիկների մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում

Ծնողների հետ աշխատելով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աշխատում և կոչ է անում կառավարությանը ու մասնավոր հատվածին նույնպես աջակցել ծնողներին իրենց երեխաների կյանքի լավագույն սկիզբն ապահովելու համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մասնավորապես կոչ է անում.

1. Նվազագույնը 6 ամիս երեխայի խնամքի վճարվող արձակուրդ տրամադրել թե՛ հայրիկներին, թե՛ մայրիկներին:
2. Աշխատանքի վերադարձող կանանց համար կրծքով կերակրելու պայմաններ ու վճարվող ընդմիջումներ տրամադրել:
3. Երեխաների խնամքի համար հասանելի, մատչելի և որակյալ ծառայություններ ապահովել:
4. Երեխաներ ունեցող բոլոր ընտանիքներին աջակցել երեխաների նպաստներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter