HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրականացրած դիտորդության արդյունքներ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրականացրած դիտորդության արդյունքներ

2012 թ. փետրվարի 12-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիտորդություն է իրականացնում Արագածոտնի մարզի Սարալանջ, Շիրակի մարզի Պեմզաշեն և Կոտայքի մարզի Հրազդան համայնքներում ընթացող ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում:

Դիտորդների կողմից ժամը 14:00-ի դրությամբ արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝

Հրազդան համայնքի 25/04 ընտրատեղամասում բավական մեծ թիվ է կազմում քվեարկության պահին «օգնության» կարիք ունեցողների թիվը, ինչպես նաև ընտրատեղամասում ընտրողների թիվը գերազանցում է 15 հոգին:

Նույն համայնքի 25/22 ընտրատեղամասում քաղաքացիներից մեկը փորձել է մեկ այլ քաղաքացու անձնագրով քվեարկել, որը կանխվել է ոստիկանության կողմից:

25/01 ընտրատեղամասում հաճախ միևնույն ժամանակ ընտրողների թիվը հասնում է 30-40 հոգու: Դիտորդի կողմից արված նկատառումները անտեսվել են հանձնաժողովի նախագահի կողմից:

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 36/01, Արագածոտնի մարզի Սարալանջ համայնքի 14/01 և Հրազդան համայքի 25/01 ընտրատեղամասերում չի պահպանվել տեղամասային ընտրական հանձնաժողվի անդամների՝ 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը:

Արագածոտնի մարզի Սարալանջ համայնքի 14/01 տեղամասում հանձնաժողովի անդամները տեղամաս են եկել ժամը 7:35-ին: Տեղամասում հաճախ հանդիպել են նաև բաց քվեարկության դեպքեր:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդները շարունակում են դիտորդությունը և հետագա խախտումների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter