HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 40-րդ հանդիպումը Սոֆիայում

Հունիսի 28-ին Սոֆիայում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) 40-րդ հանդիպումը, որին մասնակցեց Հայաստանի պատվիրակությունն արտգործնախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ղեկավարությամբ։ Պատվիրակության կազմում էին նաև Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը և ՍԾՏՀ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպումը վարում էր ՍԾՏՀԿ նախագահող երկրի՝ Բուլղարիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Եկատերինա Զահարիևան։

Ըստ հաղորդագրության՝ իր ելույթում Արտակ Ապիտոնյանը ներկայացրեց վերջին շրջանում ներքին ժողովրդավարական զարգացումները և կառավարության վերակազմավորման և օպտիմալացման գործընթացը։

Շեշտելով տարածաշրջանում ներառական տնտեսական համագործակցության կարևորությունը՝ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ տարածաշրջանում գոյություն ունեցող տրանսպորտային ուղիների և ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման ու դրանց ընդլայման անհրաժեշտությանը, ինչը հատկապես կարևոր է ցամաքով շրջապատված պետությունների համար տարանցիկ ուղիների միջոցով դեպի ծով ազատ և անխափան ելք ապահովելու առումով։ 

Արտակ Ապիտոնյանը մասնակիցներին տեղեկացրեց հոկտեմբերին Երևանում անցկացվելիք ՏՏ ոլորտի համաշխարհային 23-րդ կոնգրեսի (WCIT 2019) մասին և ընդգծեց, որ Հայաստանը որպես տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ՍԾՏՀ աշխատանքային խմբի համակարգող երկիր հիշյալ կոնգրեսի շրջանակներում նախատեսում է կազմակերպել ՍԾՏՀ երկրների համար հարակից միջոցառում, ինչը կարող է նպաստել նշյալ ոլորտում տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։

Արտակ Ապիտոնյանն ընդգծեց, որ Կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու և քաղաքական առճակատման հարթակ դարձնելու ՍԾՏՀԿ որոշ անդամ երկրների փորձերն անընդունելի են, հակասում են ՍԾՏՀԿ կանոնադրությանը և խարխլում կազմակերպության հեղինակությունը՝ որպես արդյունավետ տարածաշրջանային տնտեսական կառույց: 

ԱԳՆԽ-ի 40-րդ հանդիպման արդյունքում ընդունվեցին բանաձևեր, որոշումներ և առաջարկություններ՝ ներառյալ ՍԾՏՀ-ում Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության վերաբերյալ։ Ավարտին տեղի ունեցավ ՍԾՏՀԿ-ում նախագահության՝ Հունաստանին փոխանցման արարողություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter