HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզաբանում. Արդարադատության նախարարության նախագիծը Պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելուն է միտված

Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում՝ այդ թվում նաև ԶԼՄ մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելն է: Այս մասին տեղեկացնում են նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով պարզաբանենք, որ e-draft.am-ը ստեղծվել է պետական մարմինների մշակած նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու համար, որը ենթադրում է, որ սպասում ենք  գործընկեր քաղհասարակության, ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Նախագիծն ավելի լավը դարձնելուն միտված առաջարկներին: Բացի այդ, այն առաջիկայում առանձին ուղարկվելու է ԶԼՄ-ների ղեկավարներին, ՀԿ-ներին, ինչպես նաև նախատեսում ենք շահագրգիռ կողմերի հետ հանրային քննարկման ձևաչափով հանդիպում կազմակերպել: Ոչ ոք այս հարցում չի շտապում, ոչ ոք ցանկություն չունի գործող իրավակարգավորումները վատթարացնող նորմեր առաջարկել: Միակ նպատակը ԶԼՄ գործընկերների կողմից երկար ժամանակ բարձրաձայնվող խնդրին լուծում տալն է՝ նորից ենք կրկնում՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար ԱՆՎՃԱՐ դարձնելն է:
Կից նախագիծը՝ https://www.e-draft.am/projects/1772

Լրացում, Հուլիսի 1 - Ի պատասխան մասնագիտական շրջանակում տարածված մտահոգության՝ նախարարությունը հայտնում է, որ նշված օրենքով  նախատեսվող փոփոխությամբ որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել: Հաշվառումը նախատեսվել է մեկ նպատակով՝ նույնականացնել այն լրատվամիջոցներին, որոնք կկարողանան անվճար օգտվել Ռեգիստրի տվյալների բազայից: Հաշվառված և չհաշվառված լրատվամիջոցների տարբերությունը կայանալու է նրանում, որ չհաշվառված լրատվամիջոցները Ռեգիստրի տվյալների բազայից անվճար չեն օգտվելու: «Այս համատեքստում, եթե մասնագիտական հանրությունը շարունակում է ԶԼՄ-ների մասով որևէ խնդիր տեսնել (իսկ նման խնդիր, մեր գնահատմամբ, Նախագծի ընդունմամբ չի առաջանում), Արդարադատության նախարարությունը բաց է քննարկման համար և սպասում է կառուցողական առաջարկների»,- գրված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter