HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակը ահազանգում է խախտումների մասին

Հրազդան քաղաքային համայնքի թեկնածու Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ 2012 թվականի փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի ընտրություններում տեղի են ունեցել մի շարք ուշագրավ իրադարձություններ, որոնց հեղինակները դարձել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դա է պատճառը, որ հատկապես անհրաժեշտություն է առաջել այս հաղորդագրությամբ դիմել լրատվամիջոցներին.

«Եվ այսպես.

-Փետրվարի 12-ին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը Հրազդան  քաղաքային  համայնքի  թեկնածու Արամ Դանիելյանի  գրասենյակից  գողացել է վստահված անձանց    անձնական   բնույթի փաստաթղթեր: 

-Թեկնածու Սասուն Միքայելյանի հայրենի Վանատուր թաղամասի երկու ընտրական տեղամասերին հարող տարածքներում առկա են բավականաչափ կուտակումներ, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի պահանջները:

-Ընդդիմադիր լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ այս պահին Հրազդան քաղաքում զբաղված են ընտրական գործընթացների ուղղակի միջամտությամբ և գերազանցում են իրենց գործառույթները:

-25/19 տեղամասում Սասուն Միքայելյանի կողմնակիցներից մեկը փորձել է ուրիշի անձնագրով քվերակություն կատարել, որը կանխվել  է Արամ Դանիելյանի  վստահված անձի կողմից:

-Այս  պահին, դեռեւս  առկա են «Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբ» տեքստով  ցուցանակներ, իսկ նրա կենտրոնական  նախընտրական շտաբի վրա փակցված է  վերջինիս նկարը` կարգախոսով, որոնք համարվում են քարոզչանյութեր` իրականացնելով քարոզչություն»,- հայտնում է Հրազդան   քաղաքային   համայնքի  թեկնածու  Արամ  Դանիելյանի լրատվական գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter