HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրկուտսկում ջրհեղեղ է․ կան զոհեր

Ռուսաստանի Իրկուտսկում արտակարգ իրավիճակ է․ երկրամասում արդեն մի քանի օր է ջրհեղեղ է, և ջրի մակարդակը ժամ առ ժամ բարձրանում է։ Դեռևս հունիսի 28-ին հայտնի էր դարձել, որ 20 բնակելի գոտիներում ջրի տակ են անցել 2,39 հազար բնակելի տներ՝ շուրջ 6 հազար բնակիչներով։ Հետագայում բնակելի գոտիների թիվը հասավ 31-ի, իսկ բնակելի տարածքներինը՝ 4000-ի, որոշ շինություննել են ամբողջությամբ քանդվել են։

Թեև կատարվում են մարդկանց տարհանման աշխատանքներ, սակայն կան զոհեր և տուժածներ։ Այս պահին հայտնի է, որ ջրհեղեղից մահացել է 3 հոգի, այդ թվում՝ մեկ երեխա, տուժել՝ 351 մարդ, ևս 97 հոգի հոսպիտալացվել է։

Մարդիկ մեկ օրից ավելի նստել և սպասել են տանիքներին՝ առանց սնունդի, ջրի և էլեկտրաէնէրգիայի։ Ամենածանր իրավիճակը, ըստ Вести.Ru-ի Տուլուն քաղաքում է։ Այժմ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատում է խիստ ռեժիմով։

Ջրի տակ է հայտնվել նաև պետական նշանակության Р-255 «Սիբիր» ավտոմայրուղին, ինչպես նաև ևս 6 կմ ճանապարհ։

Ճանապարհի որոշ հատվածներում ջրի բարձրությունը հասնում է մինչև 3 մ։ Տեղական պետական մարմինների գնահատականով՝ այս վտանգավոր իրավիճակը Իրկուտսկում կպահպանվի մինչև եկող շաբաթ

Վարչապետ Դմիտրի Մեդվեդևն արդեն ստորագրել է որոշում, որով պետությունն ուղղելու է 662 մլն ռուբլի՝ ջրհեղեղի տուժածներին օգնելու համար

Երեկ երեկոյան Ռուսաստանի ԱԻՆ-ից հայտնել են, որ ջրի մակարդակը 5 սմ-ով իջել է։

Այժմ օգնության կարիք ունեն ավելի քանի 10000 բնակիչ։

 

գլխավոր լուսանկարը՝ РИА «Новости»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter