Դատախազության երկու աշխատակիցներ պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանը Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել է դատախազության երկու աշխատակիցների՝ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:
Պարգևատրել են գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Վլադիմիրի Ավագյանը ու կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արսեն Վիգենի Սիմոնյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել