HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալ՝ Եվրոպական խաղերում

Մինսկում ավարտվել են երկրորդ Եվրոպական խաղերը, որին 15 մարզաձևերով մասնակցել են 43 երկրի 4000 մարզիկ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ամփոփել է է Հայաստանի մարզիկների մասնակցության արդյունքները:

Եվրոպական խաղերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են  37 մարզիկներ 9 մարզաձևերում: Նրանք նվաճել են 11 մեդալ, այդ թվում` 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե:

Մասնավորապես ոսկե մեդալ են նվաճել`

Տիգրան Կիրակոսյանը (սամբո), 

Արթուր Հովհաննիսյանը (բռնցքամարտ ), 

Հովհաննես Բաչկովը (բռնցքամարտ), 

Արթուր Ալեքսանյանը (ըմբշամարտ), 

Արթուր Դավթյանը  (մարմնամարզություն),

արծաթե մեդալ`

Կարապետ Չալյանը (ըմբշամարտ), 

Վահագն Դավթյանը (մարմնամարզություն),

 Դավիթ Գրիգորյանը (սամբո) 

բրոնզե մեդալ`

Արսեն Ղազարյանը (սամբո),

Գոռ Ներսեսյանը (բռնցքամարտ), 

Կարեն Տոնականյանը (բռնցքամարտ):

Մեդալային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 11-րդ տեղը: Մինսկի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած փակման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն է եղել, որը դարձել է  Եվրոպական խաղերի չեմպիոն 64 կգ քաշային կարգում:

Փակման արարողությանը ներկա են եղել  Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,  Բելառուսի նախագահ Վլադիմիր Լուկաշենկոն:

լուսանկարը՝ president.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter