HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակի հայտարարությունը

2012 թվականի փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածու Սասուն Միքայելյանի համախոհներն ավտոշարասյուններով շրջում են քաղաքում և փորձում ազդեցություն գործել ընտրողների վրա ու լարվածություն ստեղծել քաղաքում:

Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը` հայտարարում ենք, որ առավոտյան 08.00-ից մեկնարկած ընտրություններն ընթացել են բացարձակապես խաղաղ և բնականոն հունով, իսկ նման գործողությունները կարող են բացասաբար անդրադառնալ Հրազդան քաղաքում իրականացվող ընտրական գործընթացների վրա:

Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ մեր կողմից տարածված նախորդ հաղորդագրության մեջ նշված` «Լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ այս պահին Հրազդան քաղաքում զբաղված են ընտրական գործընթացների ուղղակի միջամտությամբ և գերազանցում են իրենց գործառույթները» հատվածը հաստատվել է նաև կայքերում /henaran.am/ տարածված այն հաղորդագրությամբ` ըստ որի «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, ով իր լրագրողների հետ Հրազդանում է և սատարում է թեկնածու Սասուն Միքայելյանին...»: Վստահ ենք, որ այս մեջբերումը մեր նախորդ հաղորդագրության ամենալավ հավաստումն է:

Հրազդան քաղաքային համայնքի թեկնածու Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter