HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության և, մասնավորապես, Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր:

Տվյալ համատեքստում շոշափվել են նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման հեռանկարները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է Եվրոպական երկրորդ խաղերը մեծ հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ և ուրախությամբ նշել այդ մրցումներում հայ մարզիկների բարձր արդյունքներով մասնակցելու փաստը:

«Վարչապետը նաև շնորհավորել է Բելառուսի ազգային տոնի կապակցությամբ և այդ առիթով լավագույն մաղթանքներ հղել բարեկամ բելառուս ժողովրդին»,- գրված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter