HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության ընթացքին առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է  Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի պատվիրակությանը։ Քննարկվել են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության ընթացքին առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը Հայաստանում և մասնավորապես ընդգծել, որ հարավային ուղու՝ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումը համագործակցության խորացման ու ընդլայնման լայն հնարավորություններ է ստեղծում։

Հիմնադրամի տրանսպորտի և հաղորդակցության ծրագրի ղեկավար Անդրեյ Գլավատսկիխը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ հիմնադրամը Հայաստանի հետ ունի գործընկերային հարաբերությունների  հաջողված փորձ, ինչը թույլ է տալիս շարունակել ակտիվ համագործակցությունը ՏԿԵ նախարարության հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Տրանշ-4 ճանապարհատվածի շինարարությունը մասնաբաժիններով իրականացնելու և ՀՀ-ում փորձ ունեցող ընկերություններին ծրագրում ներգրավելու հնարավորություն ընձեռելու հարցը։ Կողմերը մտքեր են փոխանակել Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի կողմից ենթակառուցվածքների բարելավման և  էներգետիկ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերի շուրջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter