HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագիրը հանձնեց ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարին

Հուլիսի 1-ին Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագիրը հանձնեց Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղար Դատո Լիմ Ջոկ Հոյին (Lim Jock Hoi)՝ ստանձնելով կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչի պարտականությունները:

Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը կարևորեցին Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի երկրների միջև համագործակցության ձևավորումն ու ընդլայնումը, որի համար էական խթան կարող է հանդիսանալ 2018թ.-ի նոյեմբերին ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ-ի միջև կնքված համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Առանձնակի նշվեցին զբոսաշրջության, առևտրի ոլորտները, կարևորվեց փորձագիտական ու գործարար շրջանակների միջև կապերի հաստատումն ու խորացումը: Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում հայկական համայնքի ունեցած պատմական դերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter