HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպան Կորնել Իոնեսկուին

Հուլիսի 2-ին Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպան Կորնել Իոնեսկուին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Տեղեկացնում են նախարարությունից։

Շնորհավորելով Կորնել Իոնեսկուին և մաղթելով հաջողություն իր պատասխանատու առաքելությունում՝ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր հետևողական ջանքերով կարևոր ներդրում կունենա փոխադարձ հարգանքի և դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռումինական հարաբերությունների առավել զարգացման և խորացման գործում։ Այս համատեքստում երկուստեք բարձր գնահատվեց հայ համայնքի կարևորությունը Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Ռումինիայի միջպետական հարաբերությունների ներկա վիճակի, տարածաշրջանային անվտանգության և մարտահրավերների, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter