HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանի ռազմածովային ուժերի խորջրյա կայանում հրդեհի հետևանքով զոհվել է 14 սուզանավորդ

Բարենցի ծովում Ռուսաստանի ռազմածովային նավատորմին պատկանող խորջրյա գիտահետազոտական կայանում հրդեհի հետևանքով զոհվել է 14 սուզանավորդ: Այս պահին կայանը գտնվում է Սեվերոմորսկի ռազմածովային բազայում:

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ խորջրյա կայանում հրդեհը բռնկվել է բատմիտերիկ չափումների ժամանակ: Բատիմետրիան հատուկ սարքավորումների միջոցով ջրային օբյետկների խորության չափումն է:

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ 14 սուզանավորնդերը զոհվել են հրդեհի ժամանակ առաջացած ծխից թունավորվելու հետևանքով: Թե ընդհանուր որքան մարդ է եղել գիտահետազորատական կայանում, չի նշվում: Հրդեհը մարվել է անձնակազմի մյուս անդամների ջանքերով:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդհատել է իր այցը «Ռուսական գետեր» ֆորումին Տվերի մարզում և հանդիպել է երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: Հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ զոհվածների թվում կա առաջին կարգի յոթ կապիտան, ինչպես նաև Ռուսաստանի երկու հերոս: Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահին ասել է, որ այս պահին աշխատանքներ են կատարվում հրդեհի բռնկման պատճառները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ Ռուսաստանի քննչական կոմիտեում քննություն է տարվում:

РБК-ն, հղում անելով ուժային կառույցներում իր աղբյուրներին, գրում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 1-ին՝ 20:30-ին, АС-12 ատոմային սուզանավում, որը հայտնի է նաև "Лошарик" անունով: "Лошарик"-ը ոչ շատ մեծ ատոմային խորջրյա կայան (սուզանավ) է, որն իր վրա է կրում խոշոր ատոմային սուզանավը: "Лошарик"-ը սպառազինություն չունի, սակայն կարող է կատարել հատուկ առաջադրանքներ:

Լուսանկարը՝ Евгений Одиноков / РИА Новости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter