HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը

2019թ. հուլիսի 2-ին ԱՄՆ դեսպանությունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 243-րդ տարեդարձը, որը նշանավորվեց մոթաուն երաժշտության գեղեցիկ երեկոյով՝ զուգորդված ամերիկյան խոհանոցին բնորոշ հյուրասիրությամբ ու հրավառությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքից:

Հյուրերին ուղղված իր խոսքում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեբորա Գրիսերը վերահաստատեց Միացյալ Նահանգների աջակցությունն Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին՝ նշելով. «Լինելով Հայաստանում՝ վերջին տարվա ընթացքում ուրախությամբ հետևել եմ, թե ինչպես է հայ ժողովուրդը կերտում իր նոր ժողովրդավարական ուղին: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել գործակցությունը հասարակության բոլոր օղակների մեր հայ գործընկերների հետ, որպեսզի հայ ժողովրդի ժողովրդավարական տեսլականը դառնա իրողություն»:

Գործերի ժամանակավոր հավատարմատար Գրիսերն իր խոսքում նաև անդրադարձավ Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկի՝ ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի կարևոր դերակատարմանը Միացյալ Նահանգների պատմության մեջ՝ առանձնացնելով նրա այն դիտարկումը, որ հեղափոխությունը դեռևս փոփոխությունների կատարման մեկնարկային կետն է: Միացյալ Նահանգների Անկախության օրը նշվում է ամեն տարի հուլիսի 4-ին, հենց այն նույն օրը, երբ 1776թ. ընդունվեց ԱՄՆ Անկախության հռչակագիրը:

Ամերիկացիների համար այս տոնը Ամերիկայի Միացյալ Նահանգների ծննդյան օրն է: Հանդիսավոր արարողության ընթացքում հնչեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների ազգային օրհներգերը՝ սիրված «Հովեր» պետական կամերային երգչախմբի 5 երգիչների կատարմամբ: Միջոցառմանն առանձնահատուկ հմայք հաղորդեցին Ջիզել Ջեքսոնն ու Ռաֆայել Վղեսնիգի Սոուլ Գիֆթ բենդը՝ հյուրերին ներկայացնելով բացառապես ամերիկյան երաժշտական ուղղություն համարվող մոթաուն երաժշտությունը, որը 1960-ականների փոփ, R&B և սոուլ երաժշտության ինքնատիպ համադրություն է: Իսկ հուլիսի 3-ին՝ ժամը 20-ին բենդը հանդես կգա անվճար բացօթյա համերգով Գաֆէսճեան քանդակների պարտեզում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter