HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշտադիտարկում սեզոնային ճամբարներում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսել մանկական սեզոնային ճամբարներում, որի շրջանակներում վերահսկողական միջոցառումներ են անցկացվել Կոտայքի մարզի «Լուսաբաց ճամբար առողջարարական», «Հասմիկ ճամբար», «Հեքիաթային կիրճ մանկական տուրիստական հանգստի կենտրոն» և  «Արագած ճամբար» ՍՊԸ-ներում: Այս մասին հայտնում են ՍԱՊԾ_ից:

Դիտարկման արդյունքներով պարզվել է, որ բոլոր ճամբարներում սննդամթերքը մատակարարվում է պայմանագրային հիմունքներով, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկված է եղել բժշկական զննության, առկա են եղել բոլորի սանիտարական գրքույկները: Պահպանված են եղել նաև այդ հաստատություններին ներկայացվող սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները՝ խոհանոցային և պահեստային հատվածները գտնվել են նորոգ և բարվոք վիճակում, ապահովված են եղել անհրաժեշտ գույքով և սառնարանային սարքավորումներով՝ սննդամթերքը համապատասխան ջերմային ռեժիմներում պահպանելու համար:

Դիտարկման ընթացքում «Հեքիաթային կիրճ մանկական տուրիստական հանգստի կենտրոն» ՍՊԸ-ում հայտնաբերվել են թերի մակնշմամբ թթվասերներ (16 տուփ) իսկ «Արագած ճամբար» ՍՊԸ-ում` ոչ միան թերի մակնշմամբ թթվասեր (10 տուփ), այլև անհայտ ծագման թխվածքաբլիթ՝ գաթա (20կգ), մածուն (30կգ) և պանիր (4կգ):

Տեսչական մարմնի կողմից հենց տեղում տրվել է իրացումը կասեցնելու մասին կարգադրագիր և սահմանվել է խախտումների վերացման ժամկետ, որոնք տնտեսավարողների կողմից կատարվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter