Ստեփան Գևորգյանը նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Ստեփան Գեւորգյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը:
Մինչ այս՝ 2016 թվականի օգոստոսի 3-ից Ստեփան Գևորգյանը զբաղեցնում էր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կադրերի վարչության պետի պաշտոնը: Նրա ամբողջական կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել