HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը մարզային քոլեջների վերակառուցման նախագծերի համար 111 միլիոն դրամ հատկացրեց

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Նոր Գեղիի՝ ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի, Գորիսի՝ պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի, Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի և Նոյեմբերյանի պետական քոլեջին ամրացված շենքերի վերակառուցման և վերանորոգման նախագծման, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության, շենքերի տեխնիկական վիճակի հետազննության համար հատկացնել 111 միլիոն դրամ։

Որոշման նախագիծը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Այս աշխատանքները կատարելու համար գումարը հատկացվելու է Քաղաքաշինության կոմիտեին՝ նախարարությանը պետբյուջեից հատկացված միջոցներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter