
107 միլիոն դրամ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման համար
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց հակառետրովիրուսային դեղեր ձեռք բերելու նպատակով «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ին, որպես դրամաշնորհ, տրամադրել մոտ 107 միլիոն դրամ։
Մասնավորապես՝ այն կտրամադրվի պետական բյուջեի «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» միջոցառման մեջ հակառետրովիրուսային դեղերին հատկացված գումարից։
Առողջապահության նախարարությունն ակնկալում է այս գումարով բնակչությանն անընդմեջ հակառետրովիրուսային դեղեր մատակարարել՝ ապահովելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը և բուժումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել