HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեակատարողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերի համար գումար հատկացվեց

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց քրեակատարողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերը մինչ տարեվերջ ապահովելու նպատակով հատկացնել շուրջ 160 միլիոն դրամ։

Նման որոշման նախագիծ Կառավարություն էր ներկայացրել Արդարադատության նախարարությունը։

Այս գումարի հատկացման համար վերաբաշխումներ կկատարվեն Արդարադատության նախարարությանը պետական բյուջեով նախատեսված միջոցներից։

Նախարարությունը հայտնել է, որ քրեակատարողական ծառայության միջոցներից 448 միլիոն դրամ է հատկացվել «Քրեա­կատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին, ինչի պատճառով ծառայության միջոցները նվազել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter