HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրենական պատերազմի վետերաններն ամսական կստանան 100 հազար դրամ պատվովճար

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Հայրենական պատերազմի վետերաններին ամեն ամիս տրամադրել 100 000 դրամի պատվովճար՝ նախկին 50 հազարի փոխարեն։ Այս նպատակով գործադիրը փոփոխություն կատարեց 2008 թվականին ընդունած որոշման մեջ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ՝ այսչափ պատվովճարը կբարձրացնի Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածությունը։

Նշենք, որ Հայրենական պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 50.000 դրամ էր սահմանվել 2015 թվականի մայիս 1-ից։

Նախարարության հաղորդմամբ՝ 2019 թվականի պետական բյուջեով Հայրենական պատերազմի վետերանների պատվովճարների համար նախատեսվել է 238 միլիոն դրամ՝ 397 վետերանի համար։ Սակայն մայիսի 1-ի դրությամբ փաստացի պատվովճար է վճարվել 318 վետերանի։ Իսկ հունվար-հունիս ժամանակահատվածում ընդհանուր առմամբ կանխատեսվում է շուրջ 100 միլիոն դրամ ծախս պատվովճարի գծով։ Հաշվի առնելով նման դինամիկան և կուտակված միջոցները՝ նախարարությունն առաջարկել է ավելացնել Հայրենական պատերազմի վետերանների պատվովճարի չափը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter