
Կհիմնվի 284 ինժեներական լաբորատորիա
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 834 միլիոն դրամ հատկացնել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությանը՝ ինժեներական լաբորատորիաների ներդրման համար:
Գումարը ՀԿ-ին կտրամադրվի որպես դրամաշնորհ։ Այդ գումարով Հայաստանում կհիմնվի 284 ինժեներական լաբորատորիա։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել է, որ կարևորում է հանրակրթական ուսումնական հաստատություններում տեխնիկական կրթության դասավանդման շրջանակում ինժեներական խմբակներում իրականացվող աշխատանքներն ու սովորողների ստեղծարար արժեքներ ստեղծելու հանգամանքը։
«Ինժեներական լաբորատորիաներում իրականացվող աշխատանքների հիմնական արդյունքներն են տեխնոլոգիական կրթության խթանումը Հայաստանում, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը»,- հայտնել է նախարարությունը։
Մեկնաբանել