HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 375 միլիոն դրամ հատկացրեց ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավմանը 

Կառավարությունը 375 միլիոն դրամ հատկացրեց մի շարք դպրոցների շենքային պայմանների բարելավման համար։ Գումարը հատկացվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

Մասնավորապես, այդ գումարով կվերակառուցվեն Մասիսի թիվ 5, Ալավերդու Սայաթ- Նովայի անվան թիվ 8, Երևանի թիվ 109, Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան թիվ 139 և Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցները, կնախագծվեն 6 ավագ դպրոցների շենքեր, կմշակվեն նոր մարզադահլիճների կառուցման կարիք ունեցող 10 հանրակրթական դպրոցների, ինչպես նաև մարզադահլիճների շենքային պայմանների բարելավման կարիք ունեցող 40 հանրակրթական դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթեր, կփորձաքննվեն նախագծանախահաշվային փաստաթղթեր, կկատարվեն շենքերի տեխնիկական վիճակի հետազննություն։

Նախարարությունն ակնկալում է, այս աշխատանքների կատարմամբ, առավել բնականոն կկազմակերպել ուսումնական գործընթացը հանրակրթական ուսումնական հաստատություններում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter