HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

552 միլիոն դրամ՝ արհես­տա­գործական, միջին մասնագիտական կրթություն ստացողների անվճար ուսուցմանը

Կառավարությունը 552 միլիոն դրամ հատկացրեց նախնական մասնագիտական (արհեստա­գործական) և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների անվճար տեղերի համար։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝ նախատեսվել էր նախնական մասնագիտական (արհես­տագործական) կրթական ծրագրով 3400 ընդունելության անվճար տեղ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 6400 ընդունելության անվճար տեղ: Նկատի ունենալով ընդունելության անվճար տեղերի ավելացումը՝ ավելացել է նաև այս ծրագրերի համար հատկացվող ֆինանսական միջոցների ծավալը։ Նախարարության հաշվարկներով՝ այդ քանակի անվճար տեղերի ապահովման համար անհրաժեշտ է 552 միլիոն դրամ, որը Կառավարությունն այսօր տրամադրեց։ 

 

Լուսանկարում Երևանի №6 արհեստագործական ուսումնարանի ուսանողներն են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter