HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության փոխնախագահ Մալիկա Գենդուրիին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին։

Նախարար Պապիկյանը կարևորել է Հայաստանի ջրամատակարարման կազմակերպման ոլորտում «Վեոլիա» ընկերության ծավալած երկարամյա գործունեությունը և ընդգծել հավատարմագրային համաձայնագրի շրջանակներում համակարգի արդիականացմանն ուղղված երկկողմ համագործակցության հիմքերը խորացնելու փոխադարձ շահագրգռվածությունը։ 

Հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանը հյուրի հետ քննարկել է ջրամատակարարման արդյունավետության բարձրացման և կորուստների նվազեցման ուղղությամբ համատեղ ներդրումային նախագծերին, կատարողական ցուցանիշներին, սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր։ Զրուցակիցները անդրադարձել են նաև Երևանի Աերացիա կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման և վերամեկնարկման հնարավորություններին։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter