HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ պատգամավորը 6 հայցադիմում է ներկայացրել լրատվամիջոցների դեմ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այս տարվա ընթացքում 6 հայցադիմում է ներկայացրել լրատվամիջոցների դեմ: Հայցադիմումներից երեքը ներկայացվել է «Հրապարակ» օրաթերթի դեմ, մեկը՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և լրագրող Իլոնա Ազարյանի դեմ, իսկ մյուս երկուսը՝ «Անդրադարձ մամուլի ակումբ» ՀԿ-ի դեմ:

Վերը նշված վեց գործերով էլ պահանջը նույնն է՝ զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցում:

Նշենք, որ  երեք գործերով ընդհանուր առմամբ պատգամավորը «Հրապարակ» օրաթերթից պահանջում է վիրավորանքի համար 900 հազար դրամ փոխհատուցում, իսկ զրպարտության համար՝ 1 մլն 400 հազար դրամ: 

«Անդրադարձ մամուլի ակումբ» ՀԿ-ի կայքի` newspress.am-ի գլխավոր խմբագիր Արիանա Հովսեփյանը «Հետք»-ին ասաց, որ առաջին անգամ է լսում հայցերի մասին: Նշեց, որ մամուլի ակումբը տևական ժամանակ է ասուլիսներ չի կազմակերպում և իրենք չեն ստացել պատգամավորի ներկայացրած հայցադիմումները, ուստի տեղյակ չեն, թե ինչի համար է իրենց դատի տվել եւ ինչ պահանջով:

«Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի լրագրող Իլոնա Ազարյանն էլ փոխանցեց, որ Հայկ Սարգսյանն իրենցից պահանջում է 1 մլն դրամ, որից 300 հազար դրամը վիրավորանքի, իսկ 700 հազար դրամը՝ զրպարտության համար:

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև պատգամավոր Հայկ Սարգսյանից: Նա ասաց, որ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:

 Ոչ մի գործով դեռ վճիռ չի կայացվել:

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Տ. Մարգարյան
Քյաբաբի հետ է շփոթել՝ շատից վնաս չկա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter