HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մաքսային ձևակերպումների ավարտից հետո տրամադրել մեքենայի ժամանակավոր համարանիշ․ նոր նախագիծ

Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է տրանսպորտային միջոցի մաքսային ձևակերպումից հետո տրամադրել մեքենայի ժամանակավոր համարանիշ, մինչ ոստիկանությունից կստացվի հիմնականը։

Կոմիտեն նման առաջարկությամբ նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ «Ժամանակավոր» տեսակի համարանիշներ կարող են հատկացնել նաև տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինները։

Կոմիտեն ակնկալում է այս կերպ կարգավորել առանց համարանիշների մաքսատներից բաց թողնվող տրանսպորտային միջոցների սեփականատերերի համար առաջացող խնդիրները:

ՊԵԿ-ն ընդգծել է, որ մաքսային ձևակերպումների ավարտից հետո մինչև համապատասխան համարանիշ ստանալը վարորդները տրանսպորտային միջոցները վարում են առանց հաշվառման համարանիշների, ինչը հակասում է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter