HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրազեկում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման վերաբերյալ

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը իրազեկող հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ: 

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը պայմանավորված է միջազգային բնույթի և կոռուպցիոն հանցավորության դեմ պայքարն արդունավետ իրականացնելու անհրաժեշտությամբ: Այս ինստիտուտը ներդրվում է ապօրինի ծագում ունեցող գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելու և այն օրինական սեփականատերերին վերադարձնելու, իսկ վերջիններիս բացակայության կամ հայտնի չլինելու դեպքում՝ հօգուտ պետության բռնագանձելու նպատակով: Այս առումով կարևոր է այն հանգամանքը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը ոչ մի պարագայում չի հետապնդում անձի մեղավորությունը ապացուցելու և նրա նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոց կիրառելու նպատակ, չունի քրեաիրավական հետևանքներ և քրեական գործի քննության վրա չի կարող ազդել: Այս ինստիտուտն ուղղված է գույքի դեմ և ոչ թե՝ անձի: 

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը բխում է Հայաստանի Հանրապետության  վավերացրած մի շարք միջազգային կոնվենցիաներից.

ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» 2003 թվականի կոնվենցիա (վավերացված 2003 թվականին): 

«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի 2005 թվականի կոնվենցիա (վավերացված 2008 թվականին) և այլն:

Ֆինանսական միջոցառումների հատուկ հանձնախմբի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի 40 հանձնարարականներ:

Ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը բխում է նաև Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունն ընդգծող հետևյալ հանձնարարականներից՝ Եվրոպայի խորհրդի կողմից 2015 թվականի ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման և 2016 թվականի Վարշավայի կոնվենցիային համապատասխանության գնահատման, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2018 թվականի ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային ՀՀ համապատասխանության 4-րդ փուլի գնահատման հաշվետվություններով:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը կիրառվում է մայրցամաքային և ընդհանուր իրավունքի առաջադեմ պետություններում (ընդ որում, իրավական համակարգերը մեկը մյուսից փոխառում են որոշակի կարգավորումներ): Ինստիտուտը, տարբեր շրջանակներով կիրառվում է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Ավստրալիայում Բուլղարիայում, Իռլանդիայում, Սլովենիայում, Թայլանդում, Վրաստանում, Ուկրաինայում  և այլ երկրներում:

Ստորեւ` իրազեկող հոլովակը:

Մեկնաբանություններ (2)

Հրաչյա
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը ահնդիսանում է անցումնային արդարադատության բաղադրիչներից մեկը և կարևոր նշանակություն կունենա խշանության հեղինակության վերականգման հարցում , եթե այն կազմակերպվի օբյեկտիվորեն , այլ ոչ թե ձևականորեն՝ թոզ փչելու համար : Ներկայումս որև է տեղաշարժ չի նկատվում և քանի դեռ իշխող կուսակցությունը ինքն իրենով է փորձում անցումայի արդարադատություն իրականացնել ոչինչ չի ստացվելու , բացի անձնակակն վրեժխնդրության էլեմենտների դրսևորումից: Սխալ է այն տեսակետը , որ ապօրինի ծագում ունեցող գույքի սեփականատերը կամ այլ կերպ տիրապետողը չպետք է կրի պատասխանանտվություն : Ցանկացած ապօրօմօ գույք ձեռք է բերվել հանցագործ ժանապաչհով , իսկ հանցագործները պետք է պատժվեն : Պատերազմի մեջ գտնվող Հայայստանի պարագայում պետական ունեցվածքը թալանող չինովնիկները , ոչ միայն պետք է պատժվեն , այլ նրանց անուները սերունդների համար պետք է հայտնի դարռն , որպես դավաճաններ և պետական հանցագործներ: Եթե ներկա իշխանությունները շեղվեն և սկսեն մանիպուլյացաներ անել , որեմն այս իշխանություները նույնպես կդասվեն նախորդների ճակատագրին , իսկ անցումային արդարադատությունը կդառն ընդհամենը ունեցվածքի վերաբախշման միջոցառում այլ ոչ թե արդարության վերականգնում :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter