HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանը և Բակո Սահակյանը քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Արցախ մեկնարկեց հուլիսի 4-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմամբ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը:

Արցախի նախագահը կարևորեց նմանօրինակ պարբերական հանդիպումների անցկացումը, որն լավ հանարվորություն է ընձեռնում՝ ամփոփելու նախորդ շրջանում կատարած համատեղ աշխատանքները և նախանշելու հետագա անելիքները:

«Ես նաև տեղեկացնեմ համանախագահների հետ իմ հանդիպման մասին, և, ինչպես միշտ, ցանկանում եմ, որ դուք տեղյակ լինեք Արցախի զարկերակի մասին, ոչ միայն քաղաքական, այլ ընդհանրապես՝ տնտեսական, հանրային կյանքի զարգացումների հետ կապված»,- նշեց Արցախի նախագահը:

Նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց. «Իսկապես մեր այս կանոնավոր աշխատանքը, կանոնավոր երկխոսությունը չափազանց մեծ նշանակություն ունի, որովհետև մենք այս ամենով կարողանում ենք համադրել և միասնական դիրքորոշումների մեջ շատ ավելի հստակ զգալ միմյանց մոտեցումները: Սա ինձ համար չափազանց կարևոր գործառույթ է, որովհետև այդ գործառույթն արտահայտվում է նաև անմիջապես բանակցային գործընթացում: Այս անգամ մեր այցը բավական հետաքրքիր է, և բավական հագեցած ծրագրով ենք այսօր միասին շատ կարևոր աշխատանք անելու: Ես կտեղեկացնեմ Ձեզբանակցային գործընթացի շրջանակներում այս շրջանի զարգացումները և այն նկատառումները, որոնք կապված են մեր հիմնական հարցի հետ, գալիք ծրագրերը և խնդիրները, որոնք ունենք մեր առջև»: 

Հաղորդագրության համաձայն՝ նախարար Մնացականյանը և Բակո Սահակյանը քննարկեցին արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացին` երկուստեք ընդգծվեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և այս շրջանակներում հրադադարի ռեժիմի ամրապնդման, ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Արցախի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը շեշտեցին Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնի և ներգրավվածության կարևորությունը խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից:

ԱԳՆ ղեկավարն իր զրուցակցին ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի արտգործնախարարի հետ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների մանրամասները:

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի։

Հանդիպման ավարտին արտգործնախարարը ճեպազրույց ունեցավ արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter