Նախագահի հրամանագրերով՝ կոչումներ են շնորհվել ուժային կառույցների ղեկավարների, զինված ուժերի բարձրաստիճան սպաների
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով ուժային կառույցների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նոր կոչումներ են շնորհվել: Այսպես՝
- ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում,
- գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
- զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Շահնազարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
- ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Գրիգորի Հայրապետովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
- քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
- զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,
- ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Գագիկի Վանեցյանին շնորվհել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
- հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Խաչատրյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել