Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարին
Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 4-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ։ Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվության վարչությունը:
Կողմերը վերահաստատել են ռազմատեխնիկական եւ ռազմարդյունաբերության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել էլ ավելի գործնական քայլեր կատարել ամրապնդելու կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում։
Նախարար Անգելիդիսն Արարատ Միրզոյանին ներկայացրել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ առկա համագործակցության մանրամասները, մատնանշել այն հեռանկարները, որոնց մի մասն արդեն իրագործման փուլում է։
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ոլորտում բազմակողմ ձեւաչափերի հեռանկարները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել