
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Վարչապետի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը, որպես նախագահող երկրի ղեկավար, Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, ս.թ. հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության օրակարգային հարցեր։
Քննարկվել են նաեւ ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ընդլայնման հնարավորությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել