
Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի ունեցվածքը
Թելման Թադևոսյանը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2018թ. հոկտեմբերի 23-ին: Մինչ այդ նա աշխատել է մասնավոր սեկտորում, իսկ վերջին տարիներին՝ «Գրին Վեյ Թրեվլ» ՍՊԸ-ի տնօրենն է եղել, այնուհետև՝ ռուսական ընկերությունում՝ որպես փոխտնօրեն:
Թելման Թադևոսյանը զգալի կարողության տեր է: Ըստ նրա գույքի ու եկամուտների 2018թ. տարեկան հայտարարագրի՝ կուտակել է զգալի ֆինանսական միջոցներ, անշարժ ու շարժական գույք:
Ունի նաև խոշոր չափի հանձնած փոխառություններ՝ դրամով, դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլիով: Նրա կինը՝ Ռոզա Թադևոսյանը, 2018թ. ստացել է ընդամենը 360 հազար դրամ եկամուտ, որը աշխատավարձն է: 2018թ. սկզբին նրա հաշվին եղել է 10 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ ընդամենը 500 հազար դրամ:
Փոխարենը նշված տարեվերջին ունեցել է հանձնած փոխառություն՝ 5 մլն 691 հազար դրամի չափով:
Լուսանկարը՝ քաղաքապետարանի պաշտոնական կայքից
Մեկնաբանել