HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 5-ին ժամանել է Արցախ: Պատվիրակության կազմում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: 

Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ու Տ. Ավինյանի գլխավորած պատվիրակության անդամները երեկոյան կծանոթանան Արցախի ստեղծարար տեխնոլոգիաների հաջողություններին: 

Արցախի պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ վաղը նախատեսված են աշխատանքային հանդիպումներ, այցելություններ արդյունաբերական տարբեր ճյուղերի զարգացումն ապահովող արտադրամասեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter