HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքահայերի ցույցը` «Մելգոնեան» վարժարանի վերաբացման համար

Հուլիսի 3-6ը  պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում  է գտնվում Ազգային ժողովի   նախագահ Արարատ Միրզոյանի  գլխավորած պատվիրակությունը ,  որի   կազմում  է  նաև Հայաստան Կիպրոս միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Այս մասին տեղեկացնում է «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հայաստանյան գրասենյակը։

Մի շարք պաշտոնական հանդիպումներից հետո հայ խորհրդարանականները երեկ երեկոյան այցելեցին Կիպրոսի հռչակավոր «Մելգոնեան» կրթական հաստատություն, որը 2005 թվականից չի գործում:

Հատուկ այս այցի համար կիպրահայերը կազմակերպել էին բողոքի ցույց` ընդդեմ ՀԲԸՄ կողմից դպրոցի փակման որոշման: Ցուցարարները, որոնց կազմում կային նաև ԱՄՆից և Եվրոպայից ժամանած մելքոնյանցիներ, նշում էին, որ Հայաստանում հեղափոխությունից հետո ակնկալում են նաև հեղափոխություն Սփյուռքում, և չի կարելի թույլ տալ Սպիտակ եղեռնի իրականացումը:

«Օտար հողի վրա հային հայ պահողը մայրենի լեզուն ու մշակույթն է, ինչպե՞ս կարելի է փակել հայկական դպրոցը, որի կարիքը ոչ միայն համայնքը, այլև ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններում գտնվող տարածաշրջանն այդքան ունի»,- նշում էին բողոքի ակցիայի մասնակիցները:

Ազդեցիկ ելույթով հայ պատգամավորներին դիմեց «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հիմնադիր նախագահ Արսինե Շիրվանյանը, որի խոսքն ամբողջությամբ հայկական կրթական հաստատությունների, հայ ինքնության պահպանման, հզորացման ու այդ ուղղությամբ աննահանջ պայքարի կոչ էր` ուղղված ամբողջ աշխարհի հայերին:

Պատվիրակության անդամները իրենց համակրանքը հայտնեցին պայքարող հայրենակիցների զգացմունքների նկատմամբ ու խոստացան է’լ ավելիխորամուխ լինել հարցի լուծման տարբերակների մեջ` ընդգծելով, որ դպրոցի հարցը հայկական օրակարգում է:

Բողոքի ցույցին մասնակցում էին նաև եղբայրական Կիպրոսի տարբեր պաշտոնյաներ, հայտնի կուսակցությունների նախագահներու պարզապես Մելգոնեանի հարգն ու արժեքը իմացող քաղաքացիներ:



Մեկնաբանություններ (1)

Կարպիս
Հայաստանում պետք է մի ուսումնարան բացվի արեվմտահայերեն լեզվով: Այնուհետեվ այս դպրոցը կփոխարինի Մելքոնյան վարժարանին: Իսկ Բարեգործական Ընկերությունն էլ հակված կլինի ֆինանսավորել վարժարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter