
[Թարմացված] Ամուլսարի պահապանների համար դրամահավաքի կազմակերպիչներից Աննա Շահնազարյանին բերման են ենթարկել
Այսօր` հուլիսի 6ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտ ՀԲՃ կամավորներն ու բնապահպանները դրամահավաք էին կազմակերպել՝ ի աջակցություն Ամուլսարի պահապաններին։
Որոշ ժամանակ անց, երբ դրամահավաքը արդեն մոտենում էր ավարտին, կազմակերպիչներին մոտեցել են ոստիկաններ և պահանջել են դադարեցնել դրամահավաքը՝ նշելով, որ դրա համար բնապահպանները չունեն համապատասխան թույլտվություն։
Ոստիկանները նաև նշել են, որ դրամահավաքի արկղը կնքված չի եղել։ Բնապահպանները հայտնել են, որ դրամահավաքը ոչ ֆորմալ է, և նրանք չեն իմացել թույլտվություն ստանալու մասին ու սկսել են հավաքել։
Այնուհետև նրանք նաև պահանջել են ոստիկաններից ներկայացնել իրավական հիմքերը և պարզաբանել, սակայն ոստիկանները դրանք չեն ներկայացրել և շարունակել են պնդել, որ կա նման օրենք՝ առանց պարզաբանումների, պահանջել են ներկայացնել փաստաթղթեր, որից հետո բնապահպաններից մեկին՝ Աննա Շահնազարյանին բերման են ենթարկել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Նա հիմա գտնվում է ոստիկանությունում, որի մոտ հավաքված բնապահպանները սպասում են պարզաբանումների։
Բերման ենթարկելուց գրեթե երեք ժամ անց Աննային ազատ են արձակել։ Աննան մանրամասն պատմեց տեղի ունեցածից տեսանյությում
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել