HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը

Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արտաքին գործերի նախարարությունը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք․

Խորը կսկիծով տեղեկացանք, որ 63 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, ով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության և արտաքին քաղաքականության կայացման ակունքներում և իր անգնահատելի ներդրումն է ունեցել այդ գործում։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կիրակոսյանների ընտանիքին և հարազատներին, բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը:

 

լուսանկարը՝ Sputnik Armenia-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter