HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանից խումբ է մեկնել Վրաստան

Հուլիսի 7-ին ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։

Կան զոհեր և վիրավորներ. նախնական տվյալներով 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:

Վիրավորներից 2-ի վիճակը, վրացի բժիշկների գնահատմամբ, ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կապի մեջ է վրացի գործընկերների հետ, արվում է ամեն ինչ` վերջիններիս կյանքը փրկելու, ինչպես նաև Հայաստան տեղափոխելու համար։

Վրաստան է մեկնել առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը՝ պատահարից տուժածների առողջական վիճակին տեղում ծանոթանալու, ըստ անհրաժեշտության նրանց բուժօգնությունը կազմակերպելու, ինչպես նաև Երևան տեղափոխելու հարցերը կանոնակարգելու նպատակով։

Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի հետ մեկնել է նաև արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՀՀ ԱՆ արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը։

Լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter