
«Երկիր». նախնական հաշվարկներով Դանիելյանը վերընտրվել է 1275 ձայնի առավելությամբ
Հրազդանի ընտրատեղամասերում ընտրության արդյուքների ամփոփումն ավարտվել է եւ բոլոր ընտրատեղամասերից արդեն նախնական տվյալները կան:
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել էր 16 ընտրատեղամասերի արդյուքների մասին, մյուս տեղամասերում պատկերը հետեւյալն է.
Թիվ 25.2 ընտրատեղամասում Արամ Դանիելյանը հավաքել է 543 ձայն, ՍասունՄիքայելյանը` 347, 46 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
25. 3 ընտրատեղամասում Դանիելյանը հավաքել է 538 ձայն, Միքայելյանը` 459,անվավեր է ճանաչվել 32 քվեաթերթիկ:
25.5 ընտրատեղամասում Դանիելյանը հավաքել է 639 ձայն, Միքայելյանը` 636:
25.6 ընտրատեղամասում Դանիելյանը հավաքել է 548 ձայն, Միքայելյանը` 433,իսկ անվավեր է ճանաչվել 52 քվեաթերթիկ:
25.9 ընտրատեղամասում Դանիելյանը հավաքել է 267 ձայն, Միքայելյանը` 251, իսկանվավեր է ճանաչվել 12 քվեաթերթիկ:
25.16 ընտրատեղամասում Դանիելյանը հավաքել է 656 ձայն, Միքայելյանը` 650,իսկ անվավեր է ճանաչվել 42 քվեաթերթիկ:
25.17 ընտրատեղամասում Դանիելյանը հավաքել է 642 ձայն, Միքայելյանը` 418,իսկ անվավեր է ճանաչվել 51 քվեաթերթիկ:
25.22 ընտրատեղամասում Դանիելյանը հավաքել է 569 ձայն, Միքայելյանը` 324,իսկ անվավեր է ճանաչվել 33 քվեաթերթիկ:
25.25 ընտրատեղամասում Դանիելյանը հավաքել է 537 ձայն, Միքայելյանը` 464,իսկ անվավեր է ճանաչվել 42 քվեաթերթիկ:
25.27 ընտրատեղամասում Դանիելյանը հավաքել է 236 ձայն, Միքայելյանը` 127,իսկ անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:
Այսպիսով, ըստ նախնական հաշվարկների, 1275 ձայնի առավելությամբ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը վերընտրվել է:
Հնարավոր բողոքարկումների, ինչպես նաեւ ամփոփիչ արձանագրությունը ստորագրողների մասին տեղեկատվություն կներկայացնենք ավելի ուշ:
Yerkir.am
Մեկնաբանել